ՎՎարդուհի Հարությունյան

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը ժնևյան միջազգային քննարկումների համանախագահների հետ քննարկել է իրադրությունը Հվ. Կովկասում

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը ժնևյան միջազգային քննարկումների համանախագահների հետ քննարկել է իրադրությունը Հվ. Կովկասում

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռավար հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումների համանախագահների՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջիհան Սուլթանօղլուի և ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անիկա Սյոդերի ու ԵՄ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ դեկտեմբերի 7-8-ը ժնևյան քննարկումների հերթական փուլին նախապատրաստվելու համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ընդհանուր ջանքերի արդյունավետության բարձրացման ուղիների շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում