ՆՆարե Թադևոսյան

Եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին

Եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին

Մոսկվայում երեկ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցերի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:

Քննարկման արդյունքների մասին «Լուրերի» հարցին ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ եռակողմ աշխատանքային խմբի դեկտեմբերի 1-ին կայացած հերթական նիստը կշարունակվի մոտակա օրերին:

«Նիստի ավարտից հետո միայն կարող ենք խոսել դրա արդյունքների մասին»,- հավելել են գրասենյակից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եռօրյա այցով ՌԴ-ում է: 

Մհեր Գրիգորյանը Ռուսաստանում կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, երկրորդ Եվրասիական համագումարին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում