ՄՄարիամ Մխիթարյան

Նոյեմբերին բախումներ եղան ոչ թե Ղարաբաղում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմաններում. ԵԱՀԿ տնօրենի տեղակալ

Նոյեմբերին բախումներ եղան ոչ թե Ղարաբաղում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմաններում. ԵԱՀԿ տնօրենի տեղակալ

Այսօր Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ կարծիքների փոխանակում: Ելույթ են ունեցել եվրոպացի պատգամավորներ, իրենց դիրքորոշումը հայտնել հայ-ադրբեջանական հակամարտության երաբերյալ:

ԵԱՀԿ Եվրոպայի ևԿենտրոնական Ասիայի հարցով ԵԱՀԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Պիեռ Դևին ասել է. «Իրադրությունը տարածաշրջանում դարձյալ լարված է: 44-օրյա արյունալի պատերազմից մեկ տարի հետո նոյեմբերի կեսին բախումներ եղան արդեն ոչ թե Ղարաբաղի տարածքում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչն անհանգստացնող է: ԵՄ-ն արձագանքեց այդ լարվածությանը: Եվրահանձնաժողովի նախագահ Միշելը զանգահարեց երկու կողմերին՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, կոչ անելով վերջ տալ լարվածությանը, պահպանել հրադադարը: Նոյեմբերի 20-ից հետո կրակոցներ չեն եղել, զոհեր չկան, բայց լարվածությունը չի թուլացել: Նոյեմբերի 19-ին եվրահանձնաժողովի նախագահը նորից է հեռախոսազրույց ունեցել երկու հանրապետությունների ղեկավարների հետ և առաջարկել է խնդիրը քննարկել դեկտեմբերի 15-ին:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են կապը պաշտպանության նախարարների մակարդակով՝ կանխելու վերջին դեպքերի կրկնությունը: Նոյեմբեր 26-ին էլ Սոչիում կայացավ Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, որի ժամանակ կողմերը հանդես եկան իրադրության կայունացման օգտին, սահմանների սահմանազատման ու սահմանագծման  երկկողմ համաձայնության օգտին՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Ընդ որում՝ դա կապ չունի ղարաբաղյան հակամարտության հետ, ինչը վիճելի է:

Երկրորդ՝ նրանք հայտարարեցին, առանց մանրամասնություններ ներկայացնելու, որ որոշակի հաջողության են հասել: Սակայն Հայաստանը շարունակում է պնդել, որ դեռևս գերիներ կան Ադրբեջանում, ինչը Բաքուն մերժում է:

Կողմերը քննարկել են նաև տնտեսական հարցեր, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը: Հայաստանը չի ընդունում «միջանցք» հասկացությունը, քանի որ դա նշամակում է, որ ինքը չի հսկելու այդ ճանապարհը: Այդ ուղիները ենթադրում են կապ Ադրբեջանի արևմտյան մասի ու Նախիջևանի միջև, այնուհետև՝ Թուրքիայի հետ:

ԵԱՀԿ Միսնկի խումբը մնում է միակ ձևաչափը, որն զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության հարցով: Որքան Էլ Ադրբեջանը վստահեցնում է, որ հարցը լուծված է, վերջին բախումները հակառակն են ապացուցում: Աշնանը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները երկու անգամ հանդիպել են Մինսկի խմբի համանախագահների հետ, նախատեսված է հանդիպում նաև Ստոկհոլմում: Իրադրությունը լարված է, բայց, մեր կողմից, պատրաստակամություն կա աջակցելու իրավիճակի կարգավորմանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում