«Մանկական Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչը՝ «Նոր ալիք»-ի հաղթող

«Մանկական Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչը՝ «Նոր ալիք»-ի հաղթող

«Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Անահիտ Ադամյանը հաղթել է «Մանկական նոր ալիք» մրցույթում: 13-ամյա Անահիտն առաջին հորիզոնականը կիսել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Պետրովայի հետ:

Մրցույթին ընդհանուր առմամբ ելույթ են ունեցել 11 երկրների 13 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Գերմանիայի, Իսրայելի, Լատվիայի, Մոլդովայի, Ֆրանսիայի, Ղազախստանի և Աբխազիայի: 

Մրցանակային հորիզոնականները դասավորվել են հետևյալ հերթականությամբ.

1-ին հորիզոնական՝ Անահիտ Ադամյան (Հայաստան) ու Արինա Պետրովա (Ռուսաստան), 2-րդ հորիզոնական՝ Կուպեր Տալին (Իսրայել), 3-րդ հորիզոնական՝ Եվգենի Բոյցով  (Ռուսաստան):

Ղրիմում տեղի ունեցած «Մանկական նոր ալիք» մրցույթի ժյուրիի նախագահն Է պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, ում երաժշտության ակադեմիայի սանն է 13-ամյա Անահիտ Ադամյանը:

Հիշեցնենք նաև, որ 2016 թ-ին Մալթայում կայացած «Մանկական Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթին Անահիտ Ադամյանը և Մերի Վարդանյանը զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում