ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին

Ռիգայում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների նիստին ընդառաջ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է հրապարակել, որում ընդգծել է ԱՄՆ առաջնահերթությունները:

Հայտարարության մեջ առանձին անդրադարձ կա ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը:

«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել ՆԱՏՕ-ի 2008 թ. Բուխարեստի գագաթնաժողովի հռչակագրի որոշմանը (որը քանիցս վերահաստատվել է, այդ թվում՝ 2021 թ. հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում) այն մասին, որ Վրաստանն ու Ուկրաինան պետք է դառնան ՆԱՏՕ-ի անդամներ: Այդ երկրների ամենամյա ազգային ծրագրերը մանրամասն նկարագրում են անդամակցության իրենց ճանապարհը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Վրաստանը և Ուկրաինան Ընդլայնված հնարավորությունների գործընկերության անդամ են, ինչը բարձրացնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ նրանց փոխգործակցության  հնարավորությունները:

«ՆԱՏՕ-ի առաջնորդները հավատարիմ են ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, որն անդամակցության ճանապարհ է հարթում եվրոպական ցանկացած երկրի համար, որը կիսում է մեր արժեքները և կատարում է անհրաժեշտ պարտականություններն ու պարտավորությունները»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում