ՎՎարդուհի Հարությունյան

Կարասինն ափսոսանք է հայտնել Վրաստանի՝ 3+3 ձևաչափին մասնակցելուց հրաժարվելու կապակցությամբ

Կարասինն ափսոսանք է հայտնել Վրաստանի՝ 3+3 ձևաչափին մասնակցելուց հրաժարվելու կապակցությամբ

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինն ափսոսանք է հայտնել 3+3 տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափին մասնակցելուց Վրաստանի հրաժարվելու կապակցությամբ, փոխանցում է РИА Новости-ն:

«Ափսոսանք է առաջացնում Թբիլիսիի մերժումը՝ մասնակցելու 3+3 տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի նախապատրաստական հանդիպմանը։ Ընդ որում, մենք պատրաստ ենք քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը և փնտրել միավորող թեմաներ, միավորել շահերը տնտեսական, հումանիտար ոլորտներում՝ չնայած առկա բոլոր հակասություններին»,- նշել է Կարասինը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն նշել էր, որ 3+3 ձևաչափում Վրաստանի տեղը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև Թբիլիսին պատրաստակամություն հայտնի մասնակցելու նման քննարկումների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում