ՎՎարդուհի Հարությունյան

ՄԱԿ-ի դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

ՄԱԿ-ի դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին, հայտնում է դատարանի պաշտոնական կայքը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ վճռի հրապարակմանը ներկա կլինեն միայն դատարանի անդամները և Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները:

Հայաստանը Հաագայի դատարան հայց էր ներկայացրել սեպտեմբերի 16-ին՝ Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել էր քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Դատարանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործը քննել էր հոկտեմբերի 14-ին և 15-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում