ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայում պետական հեղաշրջման փորձ է նախապատրաստվում. Զելենսկի

Ուկրաինայում պետական հեղաշրջման փորձ է նախապատրաստվում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսում հայտարարել է, թե տեղեկություններ ունի, որ դեկտեմբերի 1-2-ը երկրում Ռուսաստանի մասնակցությամբ պետական ​​հեղաշրջման փորձ է նախապատրաստվում: Նրա խոսքով՝​​ իշխանության տապալման գործընթացին պետք է մասնակցի ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովը, իսկ դրա համար նախատեսված է ծախսել մեկ միլիարդ դոլար՝ հայտնում է РИА Новости-ն։

Զելենսկին պարզաբանել է, որ, իր տեղեկությունների համաձայն, Ախմետովն ինքը չի պատրաստվում պետական ​​հեղաշրջում իրականացնել, նրան ներքաշում են «Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ և Ուկրաինայից որոշ ընկերներ»։

Ուկրաինայի խոշորագույն գործարար Ռինատ Ախմետովին է պատկանում DTEK-Donbass Fuel and Energy ընկերությունը, որն ստեղծվել է 2005 թվականին System Capital Management խմբի էներգետիկ ակտիվները կառավարելու համար։

Կրեմլը հերքել է Ուկրաինայում հեղաշրջում կազմակերպելու հարցում Ռուսաստանի մասնակցության մասին Զելենսկու հայտարարությունը: «Ռուսաստանն այդ գործողությանը մասնակցելու ծրագրեր չուներ: Ռուսաստանը երբեք նման գործերով չի զբաղվում»,- լրագրողներին ասել է նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում