ԳԳայանե Թամամյան

Համբարձում Մաթևոսյանը Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ԼՂ անվտանգությանը վերաբերող հարցեր

Համբարձում Մաթևոսյանը Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ԼՂ անվտանգությանը վերաբերող հարցեր

Նոյեմբերի 26-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր կարգավիճակում առաջին հանդիպումն է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Շնորհավորելով Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արցախի նախագահը գործունեության մեջ մաղթել է հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցերը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիները:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անվտանգության խնդիրներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում