ՀՀ Պաշտպանության նախարարը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ

ՀՀ Պաշտպանության նախարարը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ

Արքեպիսկոպոսը ջերմությամբ է խոսել երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, եկեղեցիների ընդհանրությունների, համամարդկային միևնույն արժեքներին հավատարմության մասին։

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայ եկեղեցու առանձնահատուկ դերը բանակաշինության գործում՝ ի դեմս հոգևոր ծառայության, որ իրականացնում են գնդերեցները զինված ուժերում։ Վիգեն Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Նիկոսիայի կենտրոնական բանտի տարածքում գտնվող հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության մարտիկների հիշատակին։ Նախարար Սարգսյանը նաև ծաղկեպսակ է դրել զինվորական պանթեոնում կանգնեցված հուշարձանին, որ նվիրված է 1974-ին կղզի ներխուժած թուրքական բանակի դեմ մարտերում զոհված կիպրոսցի զինվորականներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում