ԼԼարա Մանուկյան

Պեկին-2022. Չպատվաստված մասնակիցները Պեկին ժամանելուն պես 21 օր կմեկուսացվեն

Պեկին-2022. Չպատվաստված մասնակիցները Պեկին ժամանելուն պես 21 օր կմեկուսացվեն

Միջազգային օլիմպիական կոմիտեն, Pfizer Pharmaceuticals Corporation  և BioNTech դեղագործական ընկերությունները Պեկինի  ձմեռային Օլիմպիական խաղերում կաջակցեն  Քովիդ-պատվաստումների գործընթացին: Փոխգործակցության հուշագիրը ստորագրվել է դեռևս մայիսին՝ Տոկիոյի ամառային խաղերից առաջ:  

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, 2022 թ. ձմեռային մարզահանդեսի  մասնակցության պահանջներին համապատասխան, Չինաստան մեկնելուց առնվազն 14 օր առաջ մարզիկներից և պաշտոնյաներից  կպահանջվի լիարժեք պատվաստում, որպեսզի կարողանան մուտք գործել օլիմպիական գոտի՝ առանց կարանտինի։ 

Չպատվաստված մասնակիցները Պեկին ժամանելուն պես 21 օր կմեկուսացվեն: Բացառություններ հնարավոր են միայն առանձին դեպքերում, մասնավորապես՝ բուժպատճառներով:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում