Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՎՎարդուհի Բալյան

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Փարիզում էր

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Փարիզում էր

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին: Այն նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձևի ընդունման մեկամյակին:

Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսք է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, մասնավորապես, Սենատի նախագահ Ժերար Լարշեին միջոցառման անցկացման ու հայերի կողքին լինելու համար: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ նման խորագիրը կրող միջոցառումը Ֆրանսիայի այս բարձր ամբիոնից և այս ջերմ մթնոլորտում անցկացնելը վկայությունն է այն ամուր բարեկամության ու վստահության, որ մեր երկրներն ունեն իրենց փոխհարաբերություններում և մեր ժողովուրդները տածում են միմյանց նկատմամբ:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմաններին տիրող լարվածությանը, 44-օրյա պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից շարունակաբար միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին:

«Միջազգային հանրությանը, կարծում եմ, պարզ տեսանելի է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց հայրենադարձումն ադրբեջանական կողմի համար սակարկության առարկա է, ինչպես և նրանց հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքն ու  կտտանքները, որոնք փաստագրված են միջազգային հեղինակավոր հասարակական կազմակերպությունների կողմից»,- ասել էՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը:

ԱԺ նախագահի խոսքով՝ մեր երկիրն արժևորում է Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և բարեկամ երկրի ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահության ներքո ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում:

Սենատի նախագահ Ժերար Լարշեն անդրադարձել է հայ-ֆրանսիական բարեկամությանը և Արցախի խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտությանը՝ հատուկ շեշտելով՝ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է: Նրա համոզմամբ՝ հայ ֆրանսիական հարաբերությունները մշտապես եղել են և կլինեն բարձր մակարդակի վրա, դրանց հիմքում երկու ժողովուրդների միջև պատմամշակութային բազմադարյա կապերն են:

Համաժողովին ներկա են եղել սենատորներ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հանգամանալի խոսել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմի անդառնալի հետևանքների, այս նոր իրավիճակում արցախցիների իրավունքների պաշտպանության մասին: Նա ներկայացրել է առաջիկա տարիների համար Արցախում իրականացվող սոցիալական, բնակարանաշինական ծրագրերը: Հովհաննես Գևորգյանը բարձրացրել է Ադրբեջանում գերեվարված անձանց վերադարձի և նրանց իրավունքների ոտնահարման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանության հարցերը:

Միջոցառման բանախոսները միակարծիք են եղել՝ Արցախի հիմնահարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Արցախի պայքարը վերաբերում է նաև մեզ. ասել է Ֆրանսիայի Սենատի Հանրապետականներ խմբակցության ղեկավար Բրունո Ռտայոն և հավելել՝ Ֆրանսիայի Սենատն առաջինն էր Եվրոպայում, որն ընդունեց Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձև: Բրունո Ռտայոն խոսել է նաև Ադրբեջանի իրականացրած ռազմատենչ քաղաքականության մասին:

Արցախի դեմ պատերազմի սանձազերծման և Հայաստանի վրա հարձակման փաստն ընդունված է միջազգային հանրության կողմից. նշել է Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն: Նա դիվանագիտական հարթակում իրավիճակի հաղթահարման առումով բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի և ԱԺ-ի կողմից Արցախի ճանաչմանը վերաբերող բանաձևերի ընդունումը: Խորհրդարանականը խոսել է նաև Արցախի հետ բարեկամական խմբի ստեղծման կարևորության մասին: Ֆրանսիայի Սենատն ու Ազգային ժողովը կատարել են իրենց քայլը, այժմ հերթը Ֆրանսիայի կառավարությանն է. ընդգծել է ֆրանսիացի սենատորը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Պետական-իրավական  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում