ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Դոնբասին աջակցելուց

ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Դոնբասին աջակցելուց

Եվրամիությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել չեղարկել Դոնբասի հետ առևտուրը հեշտացնող հրամանագիրը՝ հայտնում է РИА Новости-ն։

ԵՄ-ն պնդում է, որ Ռուսաստանի և ինքնահռչակ հանրապետությունների միջև ներմուծման ու արտահանման քվոտաները վերացնելու մասին հրամանագիրը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չեղարկել միակողմանի որոշումներն ու միջոցառումները, որոնք հրահրում են հակամարտության հետագա սրումը Ուկրաինայի արևելքում, խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասվում է Բրյուսելի ուղերձում:

Նոյեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին»։ Համաձայն այդ ակտի՝ Դոնբասում արտադրված ապրանքները պետք է թույլատրվեն պետական ​​գնումներին՝ ռուսականի հետ հավասար։

Պուտինը նաև հանձնարարել է միջոցներ ձեռնարկել այդ հանրապետություններից ռուսական շուկա ապրանքների մուտքի պայմանները մեղմելու համար։ Հրամանագիրն ուժի մեջ կմնա մինչև Դոնբասում քաղաքական կարգավորումը՝ հիմնված Մինսկի պայմանավորվածությունների վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում