ՆՆարե Ոսկանյան

Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար

Վարոս Սիմոնյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների և տեղեկատվական հարցերով նախարար

Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար): Այս մասին այսօր տեղեկացրել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ, ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան: 

«Այսօրվանից աշխատանքի է անցել կոլեգիայի նոր անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը: Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ Հայաստանի առաջարկության հիման վրա»,- ասել է Մալկինան:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարոս Սիմոնյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում