ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները կընդլայնեն համագործակցությունը

Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները կընդլայնեն համագործակցությունը

Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Վեյ Ֆենհեն պայմանավորվել են խորացնել երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցությունը՝ ռազմավարական զորավարժությունների և համատեղ պարեկությունների ուղղությամբ: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ ամփոփելով Շոյգուի և Ֆենհեի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցած աշխատանքային հանդիպումը:

«Բանակցությունների գլխավոր հարցը եղել է ընթացիկ տարում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայացած համատեղ ծովային և օդային պարեկումների արդյունքների ամփոփումը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Տեսակապի ընթացքում Շոյգուն և իր չինացի գործընկերը վավերացրել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության խորացման 2021-2025 թթ. ծրագիրը:

Նշվում է, որ ընթացիկ տարում ռուս-չինական ռազմական համագործակցությունը բոլոր ոլորտներում շարունակաբար խորացել է:

«Պաշտպանության նախարարները հաստատել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու և պաշտպանության նախարարությունների միջև շփումներն ընդլայնելու պատրաստակամությունը: Հայտնել են ՌԴ-ի և ՉԺՀ-ի զինված ուժերի կողմից ռազմավարական զորավարժությունների և համատեղ պարեկությունների անցկացման ակտիվացման փոխադարձ նպատակադրվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում