ՀՀայկարամ Նահապետյան

Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Ինչպես արձանագրված է Կառավարության ծրագրում, Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին «Լուրերին» տեղեկացրեց Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում՝ մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Եթե ու երբ գործընթացը առաջ գնա, մենք, բնականաբար, հանրությանը զարգացումների մասին կտեղեկացնենք:

Միաժամանակ նշեմ, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում»,- հայտնեց Վահան Հունանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում