ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ում պատրաստվում են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների. պետքարտուղարության ներկայացուցիչ

ԱՄՆ-ում պատրաստվում են Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների. պետքարտուղարության ներկայացուցիչ

Բելառուսի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջուլի Ֆիշերը հայտնել է, որ ԱՄՆ իշխանություններն ու Եվրամիությունը պատրաստվում են նոր պատժամիջոցներ սահմանել Մինսկի նկատմամբ՝ Լեհաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով:

Ֆիշերի խոսքով՝ լեհ-բելառուսական սահմանին ստեղծված «իրավիճակի ողջ պատասխանատվությունը բելառուսական կողմին է»:

«ԱՄՆ-ը և ԵՄ-ն  մոտ ժամանակներս ավելի մեծ պատժամիջոցային ճնշում կգործադրեն Բելառուսի նկատմամբ»,- ասել է դիվանագետը: Նրա խոսքով՝ այդ պատժամիջոցներն ուղղված են լինելու կոնկրետ նպատակների և ժամանակի ընթացքում կտան ցանկալի արդյունքներ:

Ավելի վաղ Էստոնիայի արտգործնախարարը հայտնել էր, որ Բելառուսի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի վերջին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում