ՆՆարե Ոսկանյան

Սուբվենցիոն ծրագրով Երվանդաշատ համայնքը գյուղտեխնիկա է ձեռք բերել

Սուբվենցիոն ծրագրով Երվանդաշատ համայնքը գյուղտեխնիկա է ձեռք բերել

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Երվանդաշատ համայնքը ձեռք է բերել գյուղտեխնիկա, այդ թվում՝ տրակտոր Բելառուս-892.2, որը նախատեսված է կախովի, կիսակախովի գործիքներով և կցորդով մեքենաներով գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարելու համար, գութան 3 խոփ, որը նախատեսված է հացաբուսային և տեխնիկական կուլտուրաների միջև 27 սմ խորությամբ հողերը վարելու համար, խոտի հակավորիչ, որը նախատեսված է խոտ, ծղոտ հավաքելու և հակավորելու համար:

 

Ինչպես հայտնում են Արմավիրի մարզպետարանից, ծրագրի իրականացումը կբերի համայնքում գյուղացիական տնտեսությունների աշխատանքների որակական փոփոխությանը՝ թեթևացնելով այլ համայնքներից տեխնիկա վարձակալելու հոգսը: Միևնույն ժամանակ՝ կնպաստի գյուղատնտեսական աշխատանքների ժամանակին իրականացմանը և կնվազեցնի կատարված աշխատանքների ինքնարժեքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում