ՄՄարիամ Մխիթարյան

Պաղեստինի նախագահը հույս ունի՝ ԱՄՆ հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը Երուսաղեմում

Պաղեստինի նախագահը հույս ունի՝ ԱՄՆ հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը Երուսաղեմում

Նոյեմբերի 23-ին նախատեսված է Մոսկվայում Պաղեստինի ղեկավար Մամհուդ Աբբասի հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնում է РИА Новости-ն:

Պաղեստինի նախագահն ակնկալում է, որ Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը. այդ մասին նա ասել է Ռուսաստան այցի նախօրեին։

Աբբասի խոսքով՝ Ռամալլահ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը ծրագրել է վերաբացել իր հյուպատոսությունը Արևելյան Երուսաղեմում, և այն «նախատեսված է պաղեստինցիներին ծառայություններ մատուցելու համար, ուղղակի կապված կլինի Պետդեպարտամենտի հետ, կախված չի լինի Իսրայելում ԱՄՆ դեսպանատնից»:

Հայտնի է, որ Իսրայելի ԱԳՆ-ն ԱՄՆ Պետդեպարտամենտին խնդրել է հետաձգել ամերիկյան հյուպատոսության աշխատանքի վերսկսումը։ Իր հերթին, Պաղեստինի ինքնավարությունը խնդրել է Վաշինգտոնին արագացնել հյուպատոսության բացման գործընթացը։

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Երուսաղեմում ԱՄՆ հյուպատոսությունը միացվեց դեսպանատանը։ Մինչդեռ ամերիկյան հյուպատոսությունը տասնամյակներ շարունակ գործել է Արևելյան Երուսաղեմում և դե ֆակտո եղել է պաղեստինցիների համար երկրի գլխավոր դիվանագիտական ​​առաքելությունը։

Մահմուդ Աբբասը նախատեսել է ՌԴ նախագահ Պուտինի հետ քննարկել Պաղեստինում քաղաքական գործընթացի վերականգնման ուղիները՝ ակնկալելով, որ Ռուսաստանը կաջակցի Պաղեստինի վերաբերյալ միջազգային խաղաղության համաժողով կազմակերպելու հարցում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում