ՆՆարե Թադևոսյան

ՀՀ վարչապետը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

ՀՀ վարչապետը վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ վաղը ֆեյսբուքյան եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

 
«Սիրելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, վաղը՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

 

ԶԼՄ-ները և ՀԿ-ները այսօր մինչև ժամը 20:00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել [email protected] էլ. փոստին:

 

Հարցուպատասխանի տևողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»,- գրել է վարչապետը:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում