ՎՎարդուհի Հարությունյան

Լեհ-բելառուսական սահմանին կուտակված միգրանտները ՄԱԿ-ի ներկայացուցչի այցի ժամանակ բղավել են՝ Գերմանիա

Լեհ-բելառուսական սահմանին կուտակված միգրանտները ՄԱԿ-ի ներկայացուցչի այցի ժամանակ բղավել են՝ Գերմանիա

Բելառուսում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Մուլուսո Մամոն այցելել է Լեհաստանի և Բելառուսի սահմանի մոտ՝ Գրոդնո քաղաքից ոչ հեռու գտնվող կենտրոն, որտեղ կենտրոնացած են հազարավոր միգրատներ, հայտնում է Reuters-ը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը ծանոթացել է փախստականների կենսապայմաններին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ լեհ-բելառուսական սահմանին կենտրոնացած փախստականներն ապահովված են ջրով և տաք սննդով: Նրանց համար տեղադրվել են վրաններ: Կենտրոնի մոտ հերթապահում են շտապօգնության մեքենաներ:

Մամոյի ժամանելուն պես՝ կենտրոնում գտնվող փախստականները սկսել են վանկարկել՝ Գերմանիա: Գերմանիան, որն առավելապես իրաքցի փախստականների համար ցանկալի ուղղություններից մեկն է, մերժել է Եվրամիության կողմից 2000 միգրանտներ ընդունելու՝ Բելառուսի առաջարկը:

Մամոն Բելառուսին և ԵՄ երկրներին կոչ է արել քայլեր ձեռնարկելու, որպեսզի հնարավորինս շուտ հանգուցալուծվի միգրացիոն ճգնաժամը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում