ՎՎարդուհի Հարությունյան

Պենտագոնից մեկնաբանել են Աֆղանստանի նոր իշխանությունների հետ հարաբերությունները

Պենտագոնից մեկնաբանել են Աֆղանստանի նոր իշխանությունների հետ հարաբերությունները

ԱՄՆ-ում առայժմ չեն կարող ասել, թե ինչպես կկառուցվեն հարաբերությունները Աֆղանստանի նոր կառավարության հետ. այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

«Թե որ ուղղությամբ է ի վերջո զարգանալու Աֆղանստանի նոր կառավարությունը, դժվար է ասել։ Երկրի ցանկացած ապագա կառավարության հետ մեր հարաբերություններն այս փուլում անորոշ են: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում»,- ասել է Օսթինը՝ ելույթ ունենալով Բահրեյնում տարածաշրջանային անվտանգության հարցերով ամենամյա «Մանամայի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովում։

Նրա խոսքով՝ ամերիկյան վարչակազմի համար գլխավոր առաջնահերթությունը Աֆղանստանից հեռանալ ցանկացողների և ամերիկյան առաքելության հետ համագործակցած աֆղանստանցիների՝ երկրից դուրսբերման կազմակերպումն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում