ՎՎարդուհի Հարությունյան

Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են առաջ մղել քաղաքական երկխոսությունը Իրանի միջուկային գործարքի շուրջ

Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են առաջ մղել քաղաքական երկխոսությունը Իրանի միջուկային գործարքի շուրջ

Չինաստանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Մա Չժաոսյուն և Սերգեյ Ռյաբկովը և Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելլին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են աջակցել Իրանի միջուկային խնդրի քաղաքական կարգավորմանը, հայտնում են Չինաստանի արտգործնախարարությունից:

Ընդգծվում է, որ Մա Չժաոսյուն կարևորել է Իրանի միջուկային խնդրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերաբերող պայմանավորվածությունների պահպանումը՝ հիշեցնելով, որ այն վայելում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը:

«Դա առանցքային հենարան է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի համար»,- ընդգծել է չինացի դիվանագետը: Նա նշել է, որ համաձայնագրի պահպանումից է կախված խաղաղությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում:

«Վիեննայում կայանալիք բանակցություններում շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը պետք է հանդես գա ակտիվ պրագմատիկ դիրքորոշմամբ, հարգանք ցուցաբերի փոխադարձ շահերի նկատմամբ, համապատասխան մթնոլորտ ստեղծի, որպեսզի այդ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերականգնվի»,- ընդգծել է Չինաստանի փոխարտգործնախարարը:

Վիեննայի բանակցությունների հերթական փուլի մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 29-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում