ՄՄարիամ Մխիթարյան

Բրիտանացի զինվորականները կմեկնեն Բելառուսի հետ Լեհաստանի սահման

Բրիտանացի զինվորականները կմեկնեն Բելառուսի հետ Լեհաստանի սահման

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է, որ բրիտանական թագավորական ինժենեներական կորպուսի մոտ 150 զինծառայողի շուտով կուղարկեն լեհ-բելառուսական սահման՝ օգնելու Լեհաստանին ամրապնդելու սահմանային ենթակառուցվածքը։ Այս քայլը կապված է Լեհաստանի և Բալթյան երկրների սահմաններին միգրացիոն ճգնաժամի հետ, որի ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներից հարյուրավոր ներգաղթյալներ փորձում են ԵՄ սահմանները ճեղքել բելառուսական տարածքից՝ հայտնում է BBC-ն։

Լեհաստան կատարած այցի ժամանակ Ուոլեսը պարզաբանել է, որ ռազմական ինժեներների մի փոքր խումբ արդեն այցելել է Լեհաստանի սահման՝ իրավիճակը գնահատելու համար։ Նա պարզաբանել է, որ այդ զինծառայողները չեն պատկանում մարտական ​​ստորաբաժանումներին։

«Սա բանակի մի մասն է, որը կառուցում է արգելապատնեշներ, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ: Մենք այս ստրաբաժանումն օգտագործում ենք՝ օգնելու Լեհաստանին և, հնարավոր է, մյուս մերձբալթյան երկրներին՝ իրենց սահմանները պաշտպանելու հարցում»,- ասել է Ուոլեսը BBC-ին:

Euronews-ն էլ տեղեկացնում է, որ Մերձավոր Արևելքից հարյուրավոր մարդիկ հայրենիք են վերադառնում ԵՄ-ի հետ Բելառուսի սահմանում անցկացրած օրերից հետո: Մինսկից մեկնած 430 ներգաղթյալից 390-ը արդեն Իրաքի Քրդստանի Էրբիլի միջազգային օդանավակայանում է։ Ավելի վաղ Լեհաստանը և Գերմանիան մերժել էին պաշտոնական Մինսկի խնդրանքը՝ հումանիտար միջանցք բացել սահմանին կուտակված մարդկանց համար և թույլ տալ երկու հազար հայցորդներին հասնել Գերմանիա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում