ԱԱրսեն Մկրտչյան

Գագիկ Ջհանգիրյանը և Իրանի դեսպանը քննարկել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերությունների հարցեր

Գագիկ Ջհանգիրյանը և Իրանի դեսպանը քննարկել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերությունների հարցեր

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:

 
 

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը դեսպանի միջոցով Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն դատական մարմնի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան՝ համագործակցության և փոխօգնության հուշագիր ստորագրելու նպատակով:

 

Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և, հուշագրի ստորագրումը կարևորելով՝ խոստացել է առաջիկա մեկ ամսվա ընթացքում կազմակերպել այցը:

 

Հանդիպման ավարտին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ու դեսպան Զոհուրին հույս են հայտնել, որ կհաջողվի համագործակցությունը կյանքի կոչել։

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում