ՎՎարդուհի Հարությունյան

Միացյալ Թագավորությունը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Միացյալ Թագավորությունը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակությունը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին և Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ղեկավարին։ Այդ մասին նշված է ԵԱՀԿ-ում Միացյալ Թագավորության պատվիրակության Twitter-ի գրառման մեջ:

«Միացյալ Թագավորությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել, ապաէսկալացնել լարվածությունը՝ ի շահ քաղաքացիական բնակչության և աջակցել տարածաշրջանային կայունությանը»,- ասված է գրառման մեջ։

ԵԱՀԿ-ում ՄԹ դեսպան Նիլ Բուշը շեշտել է, որ անհրաժեշտ է նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական կիրառումը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է առաջնահերթ վերադարձնել բոլոր գերիներին, տրամադրել ականապատման քարտեզները և ապաշրջափակել տարածաշրջանային տրանսպորտային ուղիները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում