ՎՎարդուհի Հարությունյան

Էրդողանին նվիրել են «թյուրքական աշխարհի» քարտեզ, որն ընդգրկում է Ռուսաստանի և Իրանի տարածքի մի մասը

Էրդողանին նվիրել են «թյուրքական աշխարհի» քարտեզ, որն ընդգրկում է Ռուսաստանի և Իրանի տարածքի մի մասը

Թուրքիայի Ազգային շարժման ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը նրան է նվիրել «թյուրքական աշխարհի» քարտեզը, որն ընդգրկում է նաև զգալի տարածքներ Ռուսաստանից և Իրանից:

Էրդողանի և Բահչելիի՝ քարտեզի հետ լուսանկարը հրապարակվել է կուսակցության Twitter-ի միկրոբլոգում։

Բահչելիի նվիրած քարտեզի համաձայն՝ «թյուրքական աշխարհը» ներառում է Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանյան թերակղզին, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինծյան-ույղուրական ինքնավար շրջանը, ինչպես նաև Մոնղոլիայի և Իրանի տարածքների մի մասը։

Բահչելիի քարտեզում կարմիր գույնով նշված են թյուրքական անկախ պետությունները, նարնջագույնով՝ այլ պետությունների կազմում գտնվող թյուրքական հանրապետությունները, բաց դեղինով՝ թյուրքական համայնքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում