ՎՎարդուհի Հարությունյան

Բելառուսի սահմաններին 20 հազար ներգաղթյալ է կենտրոնացած. Լեհաստանի վարչապետ

Բելառուսի  սահմաններին 20 հազար ներգաղթյալ է կենտրոնացած. Լեհաստանի վարչապետ

Բելառուսի սահմանամերձ հատվածներում գտնվող ներգաղթյալների թիվը հասնում է 20 հազարի: Նման կարծիք է հայտնել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին գերմանական Bild թերթին տված հարցազրույցում։

Մորավեցկին չի բացառել լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի լուրջ էսկալացիայի հնարավորությունը: Նա Բելառուսին մեղադրել է «Արևմուտքում անվստահություն և անկայունություն տարածելու» մեջ:

Նա հույս է հայտնել, որ միջազգային ճնշման արդյունքում փախստականների հոսքը ԵՄ կդադարի: Մորավեցկին Եվրամիության անունից միգրանտներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ հայրենիք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում