ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան միասնական մոտեցում ունեն Չինաստանի հետ կապված. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան միասնական մոտեցում ունեն Չինաստանի հետ կապված. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ը, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան համակարծիք են Չինաստանի հետ փոխգործակցություն կառուցելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը Հարավային Կորեայի և Ճապոնիայի իր գործընկերների հետ նոյեմբերի 17-ի եռակողմ խորհրդակցության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսին:

«Մենք քննարկել ենք ամենատարբեր հարցեր, ներառյալ՝ մեր հարաբերությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը:

Շերմանի խոսքով՝ կան ոլորտներ, որտեղ երեք երկրները համագործակցում են Չինաստանի հետ, և այնպիսի ոլորտներ, որտեղ սուր մտցակցության մեջ են:

«Կան ոլորտներ, որտեղ մենք մարտահրավեր ենք նետում ՉԺՀ-ին, երբ մեր շահերը չեն համընկնում: Իմ կարծիքով՝ շատ կարևոր է, որ ԱՄՆ-ը, Կորեան և Ճապոնիան համակարծիք են մեր համատեղ աշխատանքի վերաբերյալ, որը կոչված է ապահովել գլոբալ բարգավաճում, խաղաղություն և անվտանգություն բոլոր երկրների քաղաքացիների համար»,- ընդգծել է պետքարտուղարի տեղակալը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում