ՎՎարդուհի Հարությունյան

Freedom House-ը միջազգային կառույցներին կոչ է արել մեխանիզմներ կիրառել հետագա էսկալացիաները կանխելու համար

Freedom House-ը միջազգային կառույցներին կոչ է արել մեխանիզմներ կիրառել հետագա էսկալացիաները կանխելու համար

Freedom House-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ, որոնց հետևանքով երկու կողմից զինծառայողներ են զոհվել և վիրավորվել: Այս մասին նշված է Freedom House-ի Twitter-ի պաշտոնական էջում:

«Պետք է հետաքննել գերեվարված զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները և նրանց հայրենադարձման մասին մանրամասն տեղեկություններ տրամադրել»,- նշված է գրառման մեջ։

Freedom House-ը կոչ է արել շահագրգիռ կողմերին, ԵԱՀԿ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կիրառել երկարատև կայունության ապահովմանն ուղղված մարդակենտրոն խաղաղաշինական մեխանիզմներ, այդ թվում՝ հետագա էսկալացիաները կանխելու և ռազմական գործողությունների թափանցիկությունն ապահովելու միջոցով:

«Freedom House-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում աջակցել քաղաքացիական անձանց և գերեվարված զինվորների նկատմամբ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ցանկացած պնդումների թափանցիկ հետաքննությանը»,- նշված է կազմակերպության գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում