ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանի գործողությունները հարված են՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը. Արմեն Գրիգորյանը՝ Լին Թրեյսիին

Ադրբեջանի գործողությունները հարված են՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը. Արմեն Գրիգորյանը՝ Լին Թրեյսիին

Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին:

Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ-մարտավարական իրավիճակը:

ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Ադրբեջանի այս գործողությունները հարված են՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը:

Ա. Գրիգորյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ զորքերը պետք է հայելային տարբերակով հետ քաշվեն մինչև 2021 թ. մայիսյան ներխուժմանը նախորդող դիրքերը:

ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, որը, սակայն, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ առնչություն չունի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում