Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը և Միութենական պետության սահմանների պաշտպանության համատեղ գործողությունները, ինչպես նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի արտապլանային զորավարժությունները ՌԴ սահմանների մոտ և Սև ծովում, փոխանցում է БелТА-ն:
Գործակալությունը տեղեկացրել է, որ Լուկաշենկոն Պուտինին ներկայացրել է նախօրեին Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի մանրամասները, իսկ Պուտինը տեղեկացրել է Սև ծովում տիրող իրավիճակի մասին:
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:










