ՄՄարի Կոստանյան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգություն են հայտնել հայ֊ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերով

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգություն են հայտնել հայ֊ադրբեջանական  սահմանին տեղի ունեցած միջադեպերով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Խովաևը՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆոյը՝ Ֆրանսիայից) հայտարարությամբ են հանդես եկել, որում խոր մտահոգությամբ են դիտարկում վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածները:

Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

«Համանախագահները կողմերին հորդորում են  ձեռնպահ մնալ հրահրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն:

Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:

Համանախագահները կողմերին հորդորում են զարգացնել այն առաջընթացը, որն արձանագրվել է Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը աջակցելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում