ՆՆարե Ոսկանյան

Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Բյուրական համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը

Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Բյուրական համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը

Սուբվենցիոն ծրագրով ընդլայնվել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի փողոցների գիշերային լուսավորության համակարգը:

 

Նորակառույց լուսավորության ցանցի երկարությունը շուրջ 2 կմ է, որում տեղադրվել են 70 սյուներ և էներգոխնայող լուսադիոդային լամպեր:

 

Ծրագրի արժեքը շուրջ 7 միլիոն 998 հազար դրամ է, որի 50 %-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 50 %-ը կներդնի համայնքը:

 

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում