ՎՎարդուհի Հարությունյան

Կատարն Աֆղանստանում կներկայացնի ԱՄՆ-ի դիվանագիտական շահերը. Բլինքեն

Կատարն Աֆղանստանում կներկայացնի ԱՄՆ-ի դիվանագիտական շահերը. Բլինքեն

Միացյալ Նահանգներն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Դոհան կներկայացնի ԱՄՆ-ի շահերն Աֆղանստանում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կատարի ԱԳ նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման ալ Թանիի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին, փոխանցում է Reuters-ը:

Փաստաթղթի համաձայն՝ Քաբուլում Կատարի դեսպանատանը կստեղծվի ԱՄՆ հյուպատոսական ծառայությունների տրամադրման և Աֆղանստանում ամերիկյան դիվանագիտական օբյեկտների անվտանգության վերահսկողության բաժին:

Մամուլի ասուլիսի ժամանակ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Կատարին՝ Աֆղանստանից ԱՄՆ քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար: Էմիրության ԱԳ նախարարն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աշխատելու ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում