ՎՎարդուհի Հարությունյան

Չինաստանն ԱՄՆ-ին հորդորել է չաջակցել Թայվանի անկախության ձգտումներին. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանն ԱՄՆ-ին հորդորել է չաջակցել Թայվանի անկախության ձգտումներին. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է, որ ԱՄՆ-ը «սխալ ազդանշաններ չուղարկի» Թայվանի անկախության օգտին հանդես եկող ուժերին: Այդ մասին ասված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը:

Չինաստանի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Թայվանի անկախությանը սատարող ուժերին ԱՄՆ կառավարության աջակցությունը կարող է խաթարել խաղաղությունը Թայվանի նեղուցում։

Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև էներգետիկ անվտանգությանը, կլիմայական փոփոխություններին, Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:

Բլինքենը և Ին քննարկել են նաև ԱՄՆ և ՉԺՀ նախագահներ Ջո Բայդենի և Սի Ծինփինի՝ նոյեմբերի 15-ին նախատեսվող տեսակամուրջը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում