ԳԳևորգ Թոսունյան

«Պեկին-2022»-ի գլխավոր ավանը պատրաստ է

«Պեկին-2022»-ի գլխավոր ավանը պատրաստ է

«Պեկին-2022»-ի կազմկոմիտեն հայտարարել է ձմեռային Օլիմպիական խաղերի գլխավոր ավանի  նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։ Տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: 

Բնակելի տարածքը 330.000 քառակուսի մետր է: Մասնակիցները կտեղավորվեն 20 բնակելի շենքերում։ Սենյակները հագեցած են ջեռուցման և օդորակման ժամանակակից համակարգերով, որոնք հնարավոր է կառավարել սմարթֆոնով։ 

Կազմակերպիչները փորձել են հնարավորինս պարզեցնել կամավորների աշխատանքը: Գյուղում կգործեն հատուկ ավտոբուսներ, իսկ ռոբոտները կկատարեն դռնապանի, հավաքարարի դերը և սիրով կառաջարկեն տարբեր խմիչքներ։ Այդ տեխնոլոգիաներն արդեն արդարացրել են թեստային փորձարկումներում:

Օլիմպիական ավանում շուտով կկատարվեն ստուգումներ և կորոնավիրուսի դեմ միջոցառումներ: Օլիմպիական ավանի պաշտոնական բացումը տեղի կունենա 2022թ. հունվարի 27-ին։ Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի փետրվարի 2-ին: 

Պեկինում 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2022թ. փետրվարի 4-20-ը, իսկ Պարալիմպիկը՝ մարտի 4-13-ը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում