Ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը

Ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը

Դեկտեմբերի 25-ին  Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:

Խաչատրյանն իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով ամբաստանյալի օգտին գործողություններ կատարելու համար պահանջել եւ ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում