ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը չի մասնակցի 2024 թ. ընտրություններին՝ վախենալով պարտվողի կարգավիճակից. Բոլթոն

Թրամփը չի մասնակցի 2024 թ. ընտրություններին՝ վախենալով պարտվողի կարգավիճակից. Բոլթոն

Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահը չի առաջադրի իր թեկնածությունը 2024 թվականի ընտրություններում, քանի որ վախենում է իրեն տեսնել պարտվողի կարգավիճակում, գրում է Insider-ը։

Բոլթոնը բրիտանական ITV հեռուստաալիքի հետ հարցազրույցում նշել է, որ Թրամփը կշարունակի ակնարկել ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին, սակայն ի վերջո չի ձգտի հասնել Հանրապետական ​​կուսակցության կողմից իր առաջադրմանը։

«Չեմ կարծում, որ Թրամփը կառաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Իմ կարծիքով՝ հոգու խորքում նա գիտի, թեև երբեք չի խոստովանի, որ իրոք պարտվել է 2020-ին, և շատ է վախենում պարտվել նաև 2024-ին, քանի որ նա ատում է, երբ իրեն «անհաջողակ» են կոչում»,- ասել է Բոլթոնը:

Insider-ը հիշեցնում է, որ Թրամփը բազմիցս ակնարկել է, որ դիտարկում է 2024 թվականի ընտրություններին իր թեկնածության առաջադրման հնարավորությունը։ Հոդվածում նշվում է, որ նա դեռևս ահռելի ազդեցություն ունի Հանրապետական ​​կուսակցության վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում