ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները Արևելյան Միջերկրական ծովում շարունակվող հորատման համար

ԵՄ-ն երկարաձգել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները Արևելյան Միջերկրական ծովում շարունակվող հորատման համար

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար։ Այդ մասին ասվում է ԵՄ երկրների Խորհրդի հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը։​

«Ի պատասխան Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքների՝ ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծված է, որ ըստ պատժամիջոցների՝ արգելվում է ԵՄ սև ցուցակում հայտնված անձանց մուտքը Միություն, և սառեցվում են նրանց ակտիվները եվրոպական բանկերում: Այժմ ԵՄ սև ցուցակում ընդգրկված է Թուրքիայի երկու քաղաքացի, սակայն ապօրինի հորատման աշխատանքների շարունակման դեպքում ցանկը կարող է ընդլայնվել։

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է, որ ԵՄ-ն իրավունք չունի քննադատելու երկրի երկրաբանահետախուզական գործունեությունը։

Վերջին տարիներին Թուրքիան, խախտելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին, սկսել է էներգետիկ ռեսուրսների որոնում և հորատում իրականացնել՝ հիմնավորելով, որ նման լիազորագիր ունի Կիպրոսի թուրքերի կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում