Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ Մարմարա ծովի Ժողովրդավարության և ազատությունների կղզում (նախկին՝ Յասըադա) կայանալու է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) 8-րդ գագաթնաժողովը, գրում է Ermenihaber-ը։
Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները և որպես դիտորդ երկրներ՝ Հունգարիայի վարչապետն ու Թուրքմենստանի նախագահը։
Գագաթնաժողովում նախատեսվում է ընդունել կազմակերպության գործունեության և ապագայի վերաբերյալ մի շարք որոշումներ, այդ թվում՝ «Թյուրքական աշխարհ. 2040» հայեցակարգը և Թյուրքական խորհուրդը վերանվանել Թյուրքական պետությունների կազմակերպություն։
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն նշել է, որ պետք է ամրապնդել թյուրքախոս երկրների տնտեսական հարաբերությունները:
Գագաթնաժողովում Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի նախագահությունն Ադրբեջանից կանցնի Թուրքիային։










