7 քրեական գործ ընտրախախտումների վերաբերյալ

7 քրեական գործ ընտրախախտումների վերաբերյալ

Դատախազությունը 7 քրեական գործ է հարուցել ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների և ահազանգերի հիման վրա: Դրանք հիմնականում վերաբերում են ընտրակաշառք տալուն, լրագրողի աշխատանքին խոչընդոտելուն, քաղաքացու ազատ ընտրությանը խոչընդոտելուն: Գործերից մեկը հարուցվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի առթիվ: Ընդհանուր 120 հաղորդումներից այսօրվա դրությամբ 8-ը միացվել են նույն փաստի առթիվ նախապատրաստվող նյութերին, 89-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են: 16 դեպքով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում