ԱԱրսեն Մկրտչյան

Արագ գոլ բաց թողեցինք, որն իր ազդեցությունը թողեց խաղի վրա. Կապառոս

Արագ գոլ բաց թողեցինք, որն իր ազդեցությունը թողեց խաղի վրա. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին ավելի վատ հանդես եկավ, քան մրցակիցը:

«Առաջին հերթին՝ ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից: Մեծ հույսերով էինք խաղադաշտ մտել, սակայն խաղը լավ չստացվեց: Առաջին իսկ րոպեից թիմը լավ հանդիպում չանցկացրեց: Արագ գոլ բաց թողեցինք, որն էլ իր ազդեցությունը թողեց խաղի վրա:

Հանդիպումից հետո հեշտ է խոսել ու ասել, որ կարելի էր այլ կազմ ընտրել։ Հավաքականի նորեկների մեղքը մեծ չէ այս պարտությունում, պարզապես մրցակիցը լավ հանդես եկավ, Հայաստանի հավաքականը` ոչ: Այժմ պետք վերլուծենք այս հանդիպումն ու ինքնաքննադատությամբ զբաղվենք»,- ասել է Կապառոսը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը 0:5 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում