Գնում եմ խորհրդարան՝ իրականացնելու մեր հայրենիքի զարգացման հետ կապված կարևոր ծրագրեր. Միքայել Թումասյանը վերցրել է պատգամավորի մանդատը

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Միքայել Թումասյանը վերցրել է պատգամավորի մանդատը և աշխատանքը կշարունակի Ազգային ժողովում: Այդ մասին Թումասյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում աշխատելու այս երեք տարիների ամեն օրն ինձ համար եղել է լավագույնն անելու ձգտում: Այդ պաշտոնը ստանձնել եմ պատասխանատվության մեծ զգացումով և այն ինձ համար եղել է նոր գաղափարների ու նախաձեռնությունների իրականացման շրջան:









