ՎՎարդուհի Հարությունյան

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում թուրք զինվորականների գտնվելու մանդատը

Թուրքիայի խորհրդարանը երկարաձգել է ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում թուրք զինվորականների գտնվելու մանդատը

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է տարածաշրջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծ՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Օրինագծում կարևորվում է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեության շարունակումը: Նշվում է, որ զինվորականների առաքելության ժամկետը երկարաձգվում է մեկ տարով՝ սկսած նոյեմբերի 17-ից։

Թուրքիայի խորհրդարանը 2020 թ. նոյեմբերի 17-ին հավանություն էր տվել թուրք զինվորականներին տարածաշրջան ուղարկելու մասին Էրդողանի հրամանագրին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում