Նախագահն ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

Նախագահն ընդունելության է հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին

Ամանորի տոների առթիվ hանրապետության ղեկավարը նախագահական նստավայրում ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է լրագրողներին, մաղթել առողջություն եւ մասնագիտական հաջողություններ:

Նախագահը կարծիք է հայտնել, որ նոր աշխատանքային տարում հանգիստ ռեժիմով գործելու քիչ հնարավորություններ են լինելու: Հայաստանը դեռեւս գտնվում է անհանգիստ արտաքին միջավայրի ազդեցության ներքո, ինտեգրացիոն գործընթացներում առաջ գնալու ընդգրկուն ծրագրեր, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ կան օրակարգում: Այս ընթացքում լրագրողի աշխատանքն առավել քան կարեւոր է:

Մանրամասները` տեսանյութում  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում