ՀՀ Նախագահը մասնակցել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բացմանը

ՀՀ Նախագահը մասնակցել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Երկրի ղեկավարը ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, շրջայցի ընթացքում ծանոթացել կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին, իրականացված աշխատանքներին:

Տեխնոպարկի ստեղծման նպատակն է նպաստել քաղաքի զարգացմանը` այն վերածելով ժամանակակից գիտելիքներով և նորամուծական ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու:

Ծրագիրն էական նշանակություն ունի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, փոքր և միջին բիզնեսի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման տեսանկյունից, նպաստելու է նաև տարածքային համաչափ զարգացմանը, երկրի ընդհանուր մրցունակության բարձրացմանն ու Գյումրիում տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտության ճյուղերի զարգացմանը:

Հանրապետության Նախագահը կենտրոնում այցելել է «Ջի-Այ-Թի-Սի սթարթափ» ակումբ, ուսումնական և «Արմթաբ» լաբորատորիաներ, Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների նորարական ծրագրի սենյակ, ճարտարագիտության և մեխանիկական լաբորատորիաներ, «Ռոստելեկոմի» գրասենյակ, «Դ-Լինք» և «Ի-Վորկս» ընկերությունների սենյակներ:

Նախագահի աշխատանքային այցի մյուս մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում