ՄՄարիամ Մխիթարյան

Լարվածությունը լեհ-բելառուսական սահմանին պահպանվում է

Լարվածությունը լեհ-բելառուսական սահմանին պահպանվում է

Բոլոր միգրանտները՝ մի քանի տասնյակ օտարերկրացիներ, որոնք կարողացել էին գիշերը Բելառուսից թափանցել Լեհաստան, բերման են ենթարկվել՝ գրում է Interfax-ը։

Բելառուս սահմանապահները լեհերին մեղադրել են չորս քուրդ փախստականի ծեծելու համար:

Իրավիճակը երկու երկրի սահմանին ավելի բարդացավ անցած երկուշաբթի, երբ մի քանի հազար միգրանտ Մերձավոր Արևելքից բելառուսական տարածքից մոտեցավ Լեհաստանի հետ սահմանին՝ հույս ունենալով տեղափոխվել Եվրամիություն։

Կառույցը Բելառուսին մեղադրում է Եվրամիության սահմանների մոտ քաոս ստեղծելու համար, քանի որ Մինսկը ապօրինի միգրանտներին թույլ չի տալիս վերադառնալ իրենց հայրենիք:

Բալթյան երկրներն ու Եվրահանձնաժողովը Բելառուսի իշխանություններին մեղադրում են «հիբրիդային ագրեսիա» կազմակերպելու համար։

Վարշավայում քննարկում են Մինսկի նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու հարցը, մասնավորապես՝ սահմանի ամբողջական փակման, առևտրի դադարեցման և Բելառուսի հետ ցանկացած փոխանակման հնարավորությունը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ծագած խնդիրները քննարկել Մինսկի հետ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների անմիջական շփումների ժամանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում