ԳԳևորգ Թոսունյան

Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը. Գնել Սանոսյան

Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը. Գնել Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր Արմավիրում ներկա է եղել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացման արարողությանը։

 
Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ օրը պատահական չէ ընտրված․ նոյեմբերի 10-ը Տեղական ինքնակառավարման մարմինների օրն է։
 
Նախարարը շնորհավորել է ներկաներին և մաղթել բեղմնավոր ու անձնվեր աշխատանք։
 
«Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանն ու իրականացմանը։ Ուրախ եմ նշել, որ այդ ակտիվությունն այսօր որոշիչ գործոն է դարձել արդյունավետ տեղական իշխանության ձևավորման գործում»,- ընդգծել է նախարարը։

 

Ըստ նախարարի 25 տարի առաջ հիմք դրված տեղական ինքնակառավարման համակարգը մինչ օրս անցել է բավական խրթին և դժվարություններով լի ճանապարհ։ Նախարարը վստահեցրել է, որ նման գրասենյակների բացումը հնարավություն կտա գտնել համակարգի առաջ ծառացած խնդիրների արագ, հեշտ և հանրամատչելի լուծումներ։ Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարևորագույն նախապայմանը մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանն ու իրականացմանը։

 

Այսօր ՏԻՄ համակարգը բազմաթիվ վերափոխումների ենթարկվելուց հետո հասել է համայնքների խոշորացման վերջին փուլին։ Ծրագրի իրականացման արդյունքում ունենալու ենք ընդլայնված կարողություններով համայնքներ, որոնցում մեծանալու է տնտեսական ներուժը։ Համայնքների կայուն զարգացումն ու բարեկեցիկ միջավայրի ստեղծումը համակարգի առաջնահերթություններից է։ Ուստի ոլորտում աշխատանքը պահանջում է մեծ պատասխանատվություն, հոգատարություն ու նվիրվածություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում