Հայ շախմատիստները հաղթանակներ են տարել ԱՄԷ-ում ընթացող մրցաշարում

Հայ շախմատիստները հաղթանակներ են տարել ԱՄԷ-ում ընթացող մրցաշարում

Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Էյն քաղաքում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում բոլոր 8 հայ շախմատիստները հաղթանակներ են տարել: 7-րդ տուրից հետո Տիգրան Պետրոսյանը վաստակել է 5.5 միավոր: Նա կես քայլով  հետ է մնում առաջատար Գայոս Նիգալիձեից:

Լեւոն Բաբուջյանը եւ Արման Փաշիկյանն ունեն 5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Մանուել Պետրոսյանը` 4.5-ական, Մարիա Կուրսովան` 4, Լիլիթ Գալոյանը՝ 3.5 միավոր:

8-րդ տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Պետրոսյանը սպիտակներով խաղալու է առաջատար Գայոս Նիգալիձեի հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում